Վրաստանը կարողացավ չեզոքություն պահել ԼՂ հարցում. Գեորգի Գախարիա

Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների հետևանքով տարածաշրջանում խաղացողների թիվն աճել է, և երկրի շահերից է բխում տարածաշրջանում ամրապնդել ռազմավարական գործընկերների ներկայությունը. գրում է Грузия онлайн-ը:

«Անհրաժեշտ է շատ զգույշ լինել այսօր տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին խոսելիս և այն գնահատելիս, քանի որ, ցավոք, տեղի ունեցածի վերջնական արդյունքները ոչ մեկի համար պարզ չեն»,-ասել է Գախարիան և հավելել, որ ժամանակ է հարկավոր, որպեսզի Վրաստանը դիրքավորվի այդ փոփոխությունների հենքին:

«Մեր հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի մեր ռազմավարական գործընկերների ներկայությունը տարածաշրջանում առավելագույնի հասցնելը»,-ասել է Գախարիան և հիշեցրել, որ Վրաստանը կարողացել է չեզոքություն պահպանել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: