Հանրությունը ապատիայի մեջ իներտ գլորվում է դեպի սուիցիդալ անդունդը

Հրապարակում ցանկացած մասնագիտական խմբի հետ կանգնես, քննարկումները լսես, երկրորդ բարձրագույն կրթությունը կստանաս։ Ինտելեկտուալ էլիտան ա էդտեղ տաք չայը գրկած վերլուծում, կանխատեսում, բանավիճում։

Իրավաբաններ, սոցիոլոգներ, արևելագետներ, քաղաքագետներ, տնտեսագետներ լուծումներ են քննարկում։ Էդ մարդիկ ապագայի ներուժն են, որոնք իշխանության կողմից պիտակավորվում են, որպես 5000-դրամանոց պիցցայակեր շուբայով մարդիկ։

Իրենք խելացի են, լավ կրթված են, ունեն փորձ ու կամք իրավիճակը ճգնաժամից հանելու։ Բնական ա, որ իրենք քանակապես քիչ են, բայց իրենք այն հենքն են, որի վրա կարելի ա կառուցել ճիշտ ապագան։ Իրենց հետաքրքիր չի պաշտոնը, աթոռը, փողը։ Իրենք արդեն կայացած մարդիկ են։ Իրենց միավորում ա մի բան՝ ճգնաժամից դուրս գալու հնարավորությունը։

Բայց մեր հանրությունը իրենց լսել չի ուզում, ներկա իշխանությանը չի ուզում, հներին չի ուզում, ոչինչ չի ուզում։ Հանրությունը ապատիայի մեջ իներտ գլորվում ա դեպի  սուիցիդալ անդունդը։ Ու չես հասկանում, ոնց օգնես մարդկանց, որոնք չեն ուզում, որ իրենց օգնես։

Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից