Մանուլը 100 տարի անց նորից Հայաստանում է (տեսանյութ)

Հայաստանի հազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը, 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Մանուլը (լատ.՝ Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու՝ գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, որը XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր մանուլը: