Հասկացանք՝ երկրի մասին չես մտածում, գոնե քո մասին մտածիր

Բերման ես ենթարկում կամ ձերբակալում ես, որ ի՞նչ անես։

Քիչ առաջ ձերբակալել են «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին՝ երեկվա ասուլիսում հնչեցրած և հազարավոր հայերի կարծիքը բարձրաձայնած արտահայտության համար։

Ասենք, լավ, այսօր այս իշխանության կողմից ձերբակալվելը, կարծես, պատիվ է դարձել, քանի որ դա փաստում է այն մասին, որ դու սեփական շահը Հայրենիքի շահին ստորադասած անհատ ես։ Նկարած հոդվածով ձերբակալում ես այսօր, վաղը արդարադատությունը կհաղթի։

Բայց, այ, քո մեղքերը երբեք ոչ մի արդարադատություն և օրենք չի կարող արդարացնել, քանզի սատանային ծառայելը, Հայրենիքը վաճառելը, հազարավոր Հայորդիների գլուխն ուտելը, հազարավոր որդեկորույս մայրերի վշտի վրա ծիծաղելը, անդադար ստելը և անթիվ անհամար մեղքերը արդարացում չունեն։ Ոչ մի փաստաբան չի արդարացնի քեզ, իսկ ինչպես գիտենք, սատանան տեր չի կանգնում իր առաջադրանքը կատարած ստրուկին։

Այնպես որ, հասկացանք երկրի մասին չես մտածում, գոնե քո մասին մտածիր։ Ինչքան խորանում ես մեղքերիդ մեջ, այնքան վախճանդ ավելի ցավոտ է լինելու։

Ժաննա Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից