Հիշեցնեմ, որ Թուրքիան դեռևս 90-ականներից առաջ է քաշել և չի հրաժարվում հետևյալ նախապայմաններից

Իշխանական վերնախավում շատ է խոսվում Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտության մասին:

Ու դա անում են լուրջ դեմքով: Հիշեցնեմ, որ Թուրքիան դեռևս 90-ականներից առաջ է քաշել և չի հրաժարվում հետևյալ նախապայմաններից.

  1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում՝ այսինքն չանաճումից հրաժարում:
  2. ՀՀ-կողմից Թուրքիայի սահմանի (տարածքային ամբողջականության) ճանաչում։
  3. ՀՀ կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի բացակայության վերաբերյալ հստակ հայտարարություն:
  4. ՀՀ Անկախության հռչակագրի վերախմբագրում:
  5. Զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերի հեռացում:
  6. Արցախի ամբողջական վերադարձ Ադրբեջանին:

Սա այն գինն էր, որ Հայաստանը պետք է վճարի, եթե ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել:

Փաստ է նաև, որ իշխանությունները բանակցելու հմտություններ, բարոյական իրավունք և երես ունենալ չեն կարող: Էնպես որ, ավելի լավ է չսկսեն:

Չնայած, եթե 6-րդ կետն արել են՝ մնացածն էլ կանեն…

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից