Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ին տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը Հանրապետության հրապարակում կմեկնարկի այսօր՝ ժամը 16։00-ին:

Հանրահավաքի մասնակիցները երեկ հայտարարեցին, որ այսօր ևս նախատեսում են անհնազանդության ակցիաներ անցկացնել, ինչպես նաև գործադուլ և դասադուլ անել: