Մարտակերտի և Ասկերանի շրջաններում օրվա ընթացքում նախատեսվում է զենք-զինամթերքի վնասազերծում. ԱԻՊԾ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Խաչեն համայնքներում:

Ուստի խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:

Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքում վտանգ ներկայացնող ռազմամթերքը մաքրելու գործընթացը: