Սյունիքի մարզպետարանի պարզաբանումը՝ Որոտան գյուղի մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու վերաբերյալ

Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում: Ներկայումս այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ:

Սյունիքի մարզպետարան