Ռուսաստանն արգելել է Գերմանիայի կառավարության աշխատակազմի մի խումբ ներկայացուցիչների մուտքը երկիր

Ռուսաստանը գերմանական կողմին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության աշխատակազմի մի խումբ ներկայացուցիչների՝ երկիր մուտք գործելու արգելքի սահմանման մասին: ՏԱՍՍ-ի  տեղեկացմամբ, այս մասին գրում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության սեփական իրազեկ աղբյուրներին:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը համապատասխան միջոցառումների մասին տեղեկացրել է Ռուսաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Բեատե Գրժենսկիին: Հստակ անուններ դեռևս չեն հայտարարվել:

Նշվում է՝ Մոսկվան այս կերպ արձագանքել է այն պատժամիջոցներին, որոնք ԵՄ երկրները կիրառել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի առնչությամբ: