Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց

Դատարանը որոշում կայացրեց, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման որոշումն իրավաչափ չէ: Այժմ գնում ենք ձերբակալվածների պահման վայր՝ նրան դիմավորելու: Այս մասին դատարանի բակում հայտարարեց վերջինիս պաշտպան Արմեն Մելքոնյանը:

«Առուշ Առուշանյանին 2 օր անհիմն ազատազրկեցին, մինչդեռ այս պահին Գորիսի փոխքաղաքապետը ադրբեջանցիների հետ Շուռնուխի հարցով են բանակցում»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ վերջինս օդ ու ջրի պես է պետք Սյունիքին: