Առանց Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ. Կոնստանտին Զատուլին

«Ողբերգության երկրորդ արարը. հայ ժողովուրդը, իր իշխանությունների կողմից դավաճանված ռազմի դաշտում և դիվանագիտական առճակատման մեջ, արթնացավ սարսափելի երազից և պահանջում է ձախողման պատասխանատուների հրաժարականը: Նրանք դիմադրում են՝ մոռանալով երեկվա սորոսական ելույթները, բռնում են Ռուսաստանի ձեռքն՝ անհույս փորձով՝ կանխելու անխուսափելին», – ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ KP.RU https://www.kp.ru/daily/1712102/4342137/?utm_campaign=external&utm_medium=section_politics_page%3D1&utm_source=quote_preview&utm_term=7 -ին:

«Ես չգիտեմ, թե դա որքան կտևի: Համոզված եմ միայն, որ առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ: Եվ սա Հայաստանի և նրա քաղաքացիների զուտ ներքին, ինքնիշխան գործն է: Մեր գործն է որոշել՝ Կովկասում նոր պատերազմի արդյունքում Խորհրդային Միության և Ռուսական կայսրության իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը շահել է, թե՞ կորցրել: Որո՞նք են Ղարաբաղի դասերը Ռուսաստանի համար»,-ասել է Զատուլինը:

Զատուլինի խոսքով, Ադրբեջանը, Թուրքիայի հետ դաշինքով, հարձակվեց չճանաչված Արցախի Հանրապետության վրա, բայց իրականում հայերի ու Հայաստանի՝ խախտելով 1994 թ. իրենց օգնությամբ և նրանց խնդրանքով ձեռք բերված զինադադարի համաձայնագիրը։

«Ադրբեջանի պրոպագանդան ու լոբբիստներն իներցիայով շարունակում են այս հարձակումը որակել «հակահարձակում»։ «Դա վիրավորում է իմ միտքը», նմանատիպ դեպքերում ասում էր Ալ Պաչինոն՝ «Կնքահայրը» ֆիլմում։ Չի լինում հակահարձակում, այն էլ ամբողջ ռազմաճակատի երկայնքով, հարձակման նշանների բացակայության դեպքում»,-ասել է Զատուլինը:

Զատուլինի խոսքով, արդյունքում, Ադրբեջանը լիովին օգտվեց ստատուս-քվոյի խախտումից, որը շարունակվում էր ավելի քան 20 տարի։ Զատուլինը մեջբերել է Ալիևի խոսքերը, որն ասում է, որ շատերը, մասնավորապես, միջնորդները, բազմիցս ասել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, «բայց մենք ապացուցեցինք, որ հակամարտությունը ռազմական լուծում ունի»։

«Միջնորդները մենք ենք՝ Ռուսաստանը: Պատերազմն արդարացնելու համար և՛ Ալիևը, և՛ Էրդողանը շատ են խոսում տարիների ընթացքում խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության մասին: Մոռանալով խոստովանել, որ Ադրբեջանը շատ ավելի մեծ պատասխանատվություն է կրում, քան «միջնորդները»` համաձայնության բացակայության համար»,-ասում է Զատուլինն ու որպես օրինակ նշում Կազանում 2011 թ. hամաձայնագրի կնքման ձախողումը։

Զատուլինը միանգամայն կասկածելի է անվանում Թուրքիայի նախագահի «նախատինքները», որը 1974 թվականից կաթվածահար է անում ցանկացած բանակցություն՝ իր կողմից գրավված Հյուսիսային Կիպրոսի ճակատագիրը որոշելու համար։