Վարձկանների վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել. դրանք ԼՂ-ում չպետք է լինեն. ՌԴ փոխարտգործնախարար
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում զինյալների ներկայությանը։
«Մերձավոր Արևելքից զինյալների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողություններում արձանագրված փաստ է, որը հաստատվել է ոչ միայն մեր կողմից։ Վարձկանները քանակը եղել է մոտ երկու հազար»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Սիրոմոլոտովի խոսքերով, իրենք հենց սկզբից մտահոգություն են հայտնել Ղարաբաղում արմատական վարձկանների հայտնվելու կապակցությամբ, որոնք դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը:
«Նրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել. դրանք այնտեղ չպետք է լինեն»,-ասել է Սիրոմոլոտովը: