Թիվ 1 պետական դավաճանը Հայաստանը և Արցախն անշեղորեն տանում է դեպի կործանում, նրան ժամ առաջ պետք է լարել…

Սյունիքում հայ զինվորներն Ադրբեջանին են հանձնում մարտական դիրքերը՝ հայհոյելով Փաշինյանին (https://news.am/arm/news/619530.html): ՀՀ թիվ 1 պետական դավաճան, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մեր ոխերիմ թշնամուն` Ադրբեջանին ծախել կամ նվիրել է Գորիս- Կապան ավտոճանապարհի մի մեծ հատված` հարվածի տակ դնելով ոչ միայն Սյունիքի, այլև ողջ Հայաստանի, ինչպես նաև Արցախի անվտանգությունը: Ընթերցողներից հավանաբար շատերը դեկտեմբերի 20-ին տեսած կլինեն, թե ադրբեջանցի զինվորներն ինչպես են Ադրբեջանի պետական դրոշը վեր պարզած, անցնում այդ ճանապարհով:

Սկզբում ոմանք լոլոներով էին հանդես գալիս, թե այդ ավտոճանապարհը մնում է Հայաստանի վարչական տարածքում, ճանապարհին հարակից տարածքն է Ադրբեջանինը, այդպես է եղել ԽՍՀՄ տարիներին, և հիմա մենք սահմանների դեմարկացիայով ավտոճանապարհին հարակիցը տարածքը վերադարձնում ենք Ադրբեջանին, ճանապարհի և Ադրբեջանի արանքում էլ ՌԴ խաղաղապահ զորակազմն է տեղակայվելու, ապահովելու այդ ճանապարհով անցուդարձ անողների անվտանգությունը:

Բայց, պարզվում է, Փաշինյանը կամ Փաշաևը ավտոճանապարհի մի հատվածն էլ է տվել մեր թշնամուն, այլապես ադրբեջանցի զինվորներն ի՞նչ գործ ունեն ՀՀ վարչական տարածքում գտնվող ավտոճանապարհի վրա, այն էլ իրենց պետական դրոշը վեր պարզած` դրանով ակնհայտորեն ակնարկելով, ընդգծելով, որ ավտոճանապարհի տվյալ տարածքն էլ է իրենցը: Ո՞վ է նրանց այդ իրավունքը տվել, արդեն այս օրի՞ն հասանք… Այո, հասանք, և հուդա Նիկոլին թվում է, թե ինքը կատարվածը մարսելու է, այս ամենի համար պատասխան չի տալու:

Ես նայել եմ ԽՍՀՄ-ի օրոք տպագրված քարտեզներ, Գորիս- Կապան ավտոճանապարհն անցնում է հայ-ադրբեջանական սահմանի եզրով, բայց ոչ Ադրբեջանի տարածքով: Ինչ վերաբերվում է ավտոճանապարհի հարակից տարածքին, այդ ո՞վ է ասում, և այդ ո՞վ է միջազգային իրավունքով հիմնավորել, որ հայ-ադրբեջանական միջպետական սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է կատարվի այն վիճակով, որ ԽՍՀՄ վերջին տարիներին էր` անտեսելով առնվազն երեք խիստ կարևոր հանգամանք`

1-ին. ա՛յն, որ Ադրբեջանի Հանրապետությունը ԽՍՀՄ իրավահաջորդը չէ:

2-րդ. ա՛յն, որ մինչև Հայաստանի և Ադրբեջանի խորհրդայնացումը, որոշ տեղեկությունների համաձայն, նաև խորհրդային ժամանակահատվածի մի մասում տվյալ տարածքն Ադրբեջանին չի պատկանել:

3-րդ. ա՛յն, որ տվյալ տարածքը, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքը` ներառյալ ազատագրված, բայց դավաճան Նիկոլի դավաճանությամբ թշնամուն հանձնված յոթ շրջանները, մի բան էլ ավելին, Վուդրոն Վիլսոնի իրավարար վճռի համաձայն, հանդիսանում են Լեռնային Ղարաբաղ:

Ավելին. եթե նույնիսկ մի պահ սոսկ պայմանականորեն ընդունենք, թե ավտոճանապարհին հարակից տարածքը` ավտոճանապարհի տվյալ հատվածն էլ հետը, իսկապես պատկանել են Ադրբեջանին, ինչը, կրկնում ենք, բնավ այդպես չէ, ապա սահմանների դելիմիտացիան (միջազգային իրավունքում փոխադարձ համաձայնությամբ հարևան պետությունների սահմանագծի որոշումը համապատասխան քարտեզի վրա) և դեմարկացիան (սահմանագծի անցկացումը երկրի մակերևույթի վրա) կատարվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, և ոչ թե կողմերից մեկի թելադրանքով, պահանջով ու սոսկ նրա շահերի համապատասխան, ինչպես հիմա է կատարվում:

Եվ ամենակարևորը` 2020թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության մեջ  որևէ խոսք չկա Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, այդ առումով Հայաստանի պարտավորության կամ ստանձնած պարտականության մասին, այսինքն` եթե Ադրբեջանը հայտարարությունից հետո Հայաստանից խնդրել կամ պահանջել է կատարել սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա, ապա Հայաստանի Հանրապետությունը լիովին իրավունք ուներ մերժել Ադրբեջանի այդ պահանջը, մինչդեռ ի վնաս ՀՀ ազգային անվտանգության ու պետական շահերի, կատարվել է ճիշտ հակառակը, ընդ որում, ՀՀ Սահմանադրության, օրենսդրության, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ:

ՀՀ գլխավոր դատախազը, ԱԱԾ-ն պարտավոր են անհապաղ լուծել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանի ձերբակալության հարցը, և նախաքննությամբ պարզել, թե նա Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից կաշառվե՞լ է, որ համաձայնել է ի վնաս ՀՀ-ի սահմանների հիշյալ դելիմիտացիային և դեմարկացիային, արտաքին ինչ-որ ուժի պահանջո՞վ է գնացել այդ քայլին, թե՞ Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախի հանդեպ չարագործության դիտավորությամբ: Անձամբ ինձ ավելի հավանական է թվում առաջին տարբերակը, թեև բացառված չեն նաև մյուս երկուսը:

Ավտոճանապարհի տվյալ հատվածը կամ թեկուզ միայն դրա հարակից տարածքը թշնամուն հանձնելը նշանակում է սկիզբ դնել Կապանի, Գորիսի, Սյունիքի, այնուհետև նաև Հայաստանի հայաթափման ու կործանման: Չունենալով անվտանգության զգացում, հիշելով, որ անցնում են Սաֆարով ծնած ու հերոսացրած թշնամական պետության տարածքով կամ նրա ուղիղ նշանառության տակ, Սյունիքի բնակչությունն աստիճանաբար կարող է լքել Սյունիքը:

Ասում են` ՌԴ խաղաղապահներն անվտանգության երաշխիք են: Քանի դեռ ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինն է, այո, բայց ո՞վ կարող է ասել, թե վաղը Ռուսաստանում ինչ կլինի, հաջորդ ընտրություններում ով կընտրվի… Եթե նույնիսկ Պուտինն ընտրվի կամ Պուտինի նման մեկը, ինչպե՞ս կարելի է անտեսել, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետն ընդամենը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Իսկ կա՞ երաշխիք, որ Ադրբեջանը չորսուկես տարի հետո չի հայտարարի վերոնշյալ դրույթի կիրառումը դադարեցնելու իր մտադրության մասին: Իհարկե՛ ոչ: Հակառակը` գրեթե բացառված է, որ չհայտարարի, և ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրս գալուց հետո ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում հարցերը չլուծի թուրքավարի:

 

Արթուր Հովհաննիսյան