Ռեժիմը խուճապի մեջ է․ Իշխանությունների բողոքների արդյունքում Facebook-ը 24 ժամով արգելափակել է Միքայել Մինասյանի Facebook-յան էջը

Իշխանությունների բողոքների արդյունքում Facebook-ը 24 ժամով արգելափակել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի Facebook-յան էջն ու հեռացրել է Տեր Պարգևին աջակցող վերջին գրառումը։

«Վերահաստատում եմ վերջին գրառման մեջ նշածս յուրաքանչյուր բառ առ այն, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և նրա ծառայողների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն պատժելու է օրենքի և կյանքի ամենախիստ կանոններով»,-News.am-ի հետ զրույցում ասել է Մինասյանը՝ հայտնելով, որ
«Requiem / 4. Ժողովուրդ» թողարկումը տրամադրում է News.am-ին փոխարեն հեռարձակելու համար, որը կթողարկվի քիչ անց, կայքի Facebook-յան էջում: