Ալիև-Փաշինյան կապն ապահովում է Վլադիմիր Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը․ Mediaport

Mediaport-ի տրամադրության տակ են հայտնվել փաստեր, համաձայն որոնց Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր կապը շարունակում է իրականացրել Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կնոջ՝ Լիլիթ Նազարյանի միջոցով։

Լ. Նազարյանը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհին է։ Նազարյանը Կիևում այս ընթացքում մի քանի հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հետ, որի անունը կհրապարակենք առաջիկայում։ Նազարյանի միջոցով Փաշինյանն ստացել և Ադրբեջանի նախագահին է ուղարկել մեսիջներ և հաստատել փոխադարձ պայմանավորվածություններ։