ՉԳՆԱՀԱՏՎԱԾ, ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ

Այսօր այս մեծության հիշատակի օրն է: Նա երկրային կյանքը լքեց 65 տարի առաջ, կատարելով անօրինակ մի գործ՝

  1. պարզեց իրականության խեղման պատճառը՝

– Հայ ժողովուրդն օտարի լծի տակ գտնվելով՝ ենթարկվել է հոգեմտավոր խեղումի,

  1. սահմանեց անելիքը՝

– Բուն հայկական խնդիրը դա օտարի լծի տակ ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելն է,

  1. ուրվագծեց ժողովրդի ապաքինման ուղին՝

– Հետադարձ հեռանկարով վերականգնել իր ժողովրդի պատմության այս կամ այն դարաշրջանի հոգևոր կյանքը. հնագիտական պեղածոների դրսևորմամբ ճշտել նրա մշակույթի հանգրվանները. համեմատական լեզվագիտությամբ որոշել նրա լեզվի – որ ասել է` նաև նրա գիտակցության, նրա ոգու – հասակը, ապա` նրա տեղը մարդկության մեծ ընտանիքում. արդիական փիլիսոփայության լույսի տակ դնել նրա ավանդույթները, նրա էպոսը, առասպելները. սեղմ ասած` ժողովրդին ճանաչել տալ իր ողջ անցյալը, նշանակում է` նրա համար լիարժեք կյանքով ապրելու և ստեղծագործելու նախադրյալներ ստեղծել՚:

Եթե այս տասնամյակների ընթացքում նրան լսողներ, նրա գործը շարունակողներ գտնվեին, ապա մենք այսօր այլ Հայաստան կունենայինք, և այսօր, հատկապես Սյունիքում, նրա հիշատակին նվիրված պետականորեն կազմակերպված միջոցառումներ կլինեին՝ այնտեղ ոստիկանական զորքեր տանելու փոխարեն:

Ցավոք, չլսեցին, չշարունակեցին:

Բայց էլի ուշ չէ:

Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան էջից