Նիկոլը կապ ունի Ադրբեջանի, Թուրքիայի ահաբեկիչների հետ՝ ծրագրելով ՀՀ-ն վերածել ահաբեկչական կենտրոնի (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը իրավաբան, հետախուզության ու հանցագործությունների վերլուծության մասնագետ Հայկ Մամիկոն Սարգսյանն է

Դեռ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ այն միակ ղեկավարն է, որը ժողովրդի ցասումից վախվորած, նրանից պաշտպանվում է ոչ միայն  բազմաթիվ թիկնապահներով, ոստիկաններով, այլև  փամփուշտներից պաշտպանող զրահապատ ճամպրուկներով ու անձրևանոցներով:

Հետախուզության ու հանցագործությունների վերլուծության մասնագետ Հայկ Մամիկոն Սարգսյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի որոշ անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ կապեր ունեն  Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկիչների հետ: Մինչդեռ այս կարևորագույն փաստը մատնված է անուշադրության:

Հայկ Մամիկոն Սարգսյանն իր հայտարարությունները հիմնավորում է՝ ներկայացնելով հետևյալ փաստերը։

Ըստ նրա, հիմք են հանդիսանում ՀՀ-ի կողմից հայախոս ադրբեջանցիներին տրված անձնագրերը, պատերազմի ընթացքում Հայաստանում մեծ քանակությամբ ադրբեջանցի, թուրք և պակիստանցի ներկայությունը, ինչի մասին ամենևին չի բարձրաձայնվում։ Բացի այդ, պատերազմի ընթացքում Հայաստան են մուտք ու ելք արել 20 թուրքական բեռնատարներ, դրանք Հայաստանի տարածքում ուղեկցվել են Անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Սա նշանակում է, որ թուրքական ծրագիրն իրականացվում է ԱԱԾ հովանավորչությամբ։

Ի դեպ, դեռ երկու տարի առաջ, Փաշինյանի իշխանության օրոք, պակիստանցիներին հատուկ նպատակով բերել են Հայաստան, և Տավուշի մերձակայքում նրանց տեղակայման համար շենք, շինություն են կառուցելը։

Ըստ տարբեր աղբյուրների,  Հայաստանում գտնվող պակիստանցիների թիվը հասնում է 10 հազարի։

Թե ի՞նչ նպատակ ունի այս ամենը, Սարգսյանի համոզմամբ․ «Պարզ երևում է Հայաստանն ահաբեկչական կենտրոն դարձնելու նպատակը․ մի նոր իսլամական պետություն՝ Ռուսաստանը և Եվրոպական երկրներն ահաբեկելու համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։