Փաշինյանը հրահանգել է՝ հոգևորականին «գցել պադվալը, գլուխը ջարդել, որ խրատվի». «Փաստ»

«Փաստը» գրում է. «ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը նախօրեին հարցազրույցում հաստատեց, որ իր պաշտոնավարության ընթացքում եղել են դեպքեր, երբ ինքը հրաժարվել է կատարել վարչապետի հանձնարարականները:

Ըստ մեր հավաստի աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը այդպիսի մի հրահանգ տվել է գնդապետ Համբարձումյանին Մայր Աթոռի դիվանապետի Արշակ Սրբազանի վերաբերյալ, որը Համբարձումյանը չի կատարել: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը բառացի հրահանգել է՝ հոգևորականին «գցել պադվալը, գլուխը ջարդել, որ խրատվի»: Համբարձումյանը վարչապետին ասել է, որ չի կարող հրահանգ տալ հոգևորականի վրա ձեռք բարձրացնել, որից հետո առաջարկել է դիմում գրել, դուրս գալ, որը բավարարվել է։

Հիշեցնենք, որ Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը բազմիցս սուր քննադատական խոսքով էր հանդես գալիս իր կոչերում և հարցազրույցներում»։