Արցախում կրակոցներ են հնչել. ԱՀ ՔԿ

Սույն թվականի դեկտեմբերի 19-ին, իսկ հետո նաև դեկտեմբերի 20-ին Ասկերան քաղաքի բնակիչ Մ. Հ.-ի, Ա. Ա.-ի և նույն շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Ս. Դ.-ի միջև առաջացած վիճաբանության ընթացքում Մ. Հ.-ն իր ավտոմեքենայում ապօրինի պահվող ԱԿՄՍ տեսակի  ինքնաձիգով Ս. Դ.-ին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով կրակահերթեր է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Այս մասին տեղեկացրել է ԱՀ քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 1-ին մասով  հարուցված և վարույթ է ընդունված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները  պարզելու ուղղությամբ: