Մարտունու համայնքներում և Մարտակերտի հարակից տարածքում տեղի կունենան զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ. ԱԻՊԾ

ԱՀ ԱԻՊԾ-ը հայտարարություն է տարածել՝ զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքների վերաբերյալ.

«Այսօր և վաղը ցերեկային ժամերին Մարտունու շրջանի Գիշի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում տեղի կունենան սակրավորական ջոկատների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել»,- գրված է հայտարարության մեջ: