ԼՂ-ում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են 238 հեկտար տարածք․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են շուրջ 238 հեկտար տարածք, 93 կիլոմետր ճանապարհ, 423 բնակելի տուն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,3 հազար պայթուցիկ նյութ։

Նշվում է, որ ԼՂ-ում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը ոչնչացվում են, հաղորդում է գերատեսչությունը։