«Նիկոլ, վարչապետ» վանկարկումներով ուղեկցվող «սգո» երթին մասնակցել են ԱԻՆ տասնյակ աշխատակիցներ (տեսանյութ)․politik.am

Դեկտեմբերի 18-ին մենք տեղեկացրել էինք, որ Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանն ամեն բան անում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իրենից գոհ մնա։ Փիլոյանն իր բոլոր ջանքերը ներդրել էր, որպեսզի լավագույնս ներկայանար սգո երթին, որը պետք է դառնար Փաշինյանի աջակցման քաղաքական շոու։

Փիլոյանը ԱԻՆ բոլոր աշխատակիցներին հրահանգել էր որպեսզի ներկայանան նախարարություն, որտեղ բոլորին հաշվառելուց հետո իջեցրել էին Հանրապետության հրապարակ։ ԱԻՆ մեր աղբյուրներն ասացին, որ իրենց այլ ելք չէին թողել։

Մեր տեսախցիկը ֆիքսել է ԱԻՆ տասնյակ աշխատակիցների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների։

Աղբյուրը՝ politik.am