Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հարուցված քրգործի շրջանակներում բերման է ենթարկվել և ներկայացվել ՔԿ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել և ներկայացվել նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Թե ինչն է պատճառը, փոխքաղաքապետն ասաց. «Իշխանության վախկոտ ձեռագիրն է, տնից քաղաքապետին բերման են ենթարկել ոստիկանություն»։

Ինչ վերաբերում է այսօրվա ակցիայի` Նիկոլ Փաշինյանի դեպ Սյունիքի դարպասները փակելուն, փոխքաղաքապետն ասաց, որ ամեն ինչ ըստ պլանավորածի իրականացնելու են։