Փաշինյանը ոստիկանության ներքին զորքերի 1700 ծառայող ուղարկում է Սյունիք՝ վաղը իր մուտքը մարզ ապահովելու համար. Mediaport
Համաձայն Փաշինյանի հրահանգի՝ Ներքին զորքերի ծառայողները մի քանի րոպեից՝ ժամից 02։00-ին, դուրս են գալու Երևանից, որպեսզի 05:00-ին հասնեն Սյունիք։ Այս մասին հայտնում է Mediaport թելեգրամ ալիքը։
Նշենք, որ սյունեցիները վաղը առավոտյան ժամը 06.00-ից փակելու են բոլոր ճանապարհները՝ արգելելով հող հանձնող Փաշինյանի մուտքը իրենց մարզ, որտեղ այսօր Ադրբեջանի դրոշով շրջում էին թշնամու զինծառայողները։