Ինչպես Գագիկ Ծառուկյանն իր թիկնազորով մտավ Նիկոլ Փաշինյանի խմբագրություն, ծեծի ենթարկեց խմբագրակազմի տղամարդկանց ու ինչքանով նա դա վաճառեց

Ուզում եմ մի բան պատմել Նիկոլի Արցախը 5 մլրդով վաճառելու, ազնիվ կամ անկաշառ լինել չլինելու, և ընդհանրապես իր բարոյական կերպարի մասին: 1999թ. դեկտեմբերին Գագիկ Ծառուկյանը իր թիկնազորով մտավ Հայկական ժամանակ օրաթերթի խմբագրություն և ծեծի ենթարկեց խմբագրակազմի տղամարդկանց: Խմբագիր Նիկոլ Փաշինյանը չդիմեց ոչ իրավապահ մարմիններին, ոչ էլ միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպություններին որպիսի բացահայտեն հանցագործությունը կամ հրապարակային դատապարտեն խմբագրության վրա հարձակումն ու լրագրողների ծեծը: Նա նույնիսկ այնպես արեց, որ դրան չանդրադառնա մամուլը, թեև որոշ լրագրողներ դիմել էին նրան հարցազրույց տալու համար: Դրա փոխարեն նա միջնորդների մջոցով առևտուր սկսեց Ծառուկյանի հետ, ու վաճառեց իր և խմբագրակազմի ծեծը, որոշ տեղեկություններով 30-50 հազար դոլար, որը այն ժամանակվա համար ահռելի մեծ, կարելի է ասել աստղաբաշխական գումար էր:

Գործարքի իրական թիվը կարող է ասել Ծառուկյանը: Ընդ որում առևտրի մասին խմբագրակազմում խոսում էին, ու թաքուն բողոքում, որ ծեծը եղել է կոլեկտիվ, իսկ փողը ստացել է միայն Նիկոլը: Եթե մի մարդ 24 տարեկանում կարող է վաճառքի հանել իր ու իր խմբագրակազմի արժանապատվությունը, և դրա վրա փող աշախտել, արդյոք նույն մարդը չի կարող վաճառքի հանել իր հայրենիքն ու իր հայրենակիցների կյանքերը, արդեն 45 տարեկան հասակում: Հ.Գ.Ես Հայկական ժամանակ աշխատանքի եմ ընդունվել 2000թ. հունվարի տոներից հետո, ծեծից մեկ ամիս անց և բարեբախտաբար ծեծի չեմ ենթարկվել:

Ավետիս Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից։