Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի արևելքում գտնվող Վան նահանգում տեղի է ունեցել 4.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին Anadolu-ն հայտնել է կիրակի, դեկտեմբերի 20-ին:

Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների նախազգուշացման և հետևանքների վերացման վարչությունը տեղեկացրել է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են կիրակի օրը, տեղական ժամանակով առավոտյան 7:32-ին, Բաշկալեի տարածքում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12.95 կմ խորության վրա: Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: