Արայիկ Հարությունյանը այցելել է Ամարասի վանական համալիր և մասնակցել Սուրբ Նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին

Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ Ամարասի վանական համալիր և վանքի պաշտպանների հետ միասին մասնակցել մեր Սուրբ Նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին:

Հավատում եմ, որ Արարչին կհասնեն մեր աղոթքները՝ հատկապես պատերազմի ընթացքում անհայտ կորած մեր քաջորդիների փրկության համար:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան