Սգո երթի ժամանակ Արարատ Միրզոյանի ինքնազգացողությունը վատացել է

Հանրապետության հրապարակից դեպի «Եռաբլուր» պանթեոն սգո երթի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ինքնազգացողությունը վատացել է  եւ նա կիսատ է թողել երթը ու կնոջ հետ հեռացել:

Արարատ Միրզոյանը երթի սկզբում քայլում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքով, սակայն երթի կեսից նկատեցինք, որ նա այլևս չի շարունակել՝ իր կնոջ հետ միասին:

NEWS.am-ի հետ զրույցում Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ասաց, որ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը վատացել էր, և դեռ ամբողջությամբ չի վերականգնվել: