Ողբերգական դեպք Երևանում․ երիտասարդ աղջիկը ցած է նետվել Կիևյան կամրջից

Երևանում մի քանի ժամ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16։40-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 եւ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից երիտասարդ աղջիկ է ցած նետվել։ ՜

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։