Պատգամավոր Հայկ Սարգսյանի փեսայի՝ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Շատվորյանի կողմից քննիչին ծեծելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ «Փաստինֆո»

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի և ՔԿ քննիչի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանության համար։ Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան Շատվորյանը, որը նաեւ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի փեսան է, Սարալանջի փողոցում ծեծել է ՔԿ ՀԿԳ քննիչի՝ ճանապարհը չզիջելու պատճառով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում։