Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստի կարգը մատուցեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվում է հոգեհանգստի կարգ։ Ներկա են «Հայրենիք փրկության շարժման» հրավիրած հանրահավաքին մասնակցած քաղաքական ուժերի անդամներն ու քաղաքացիներ։

Հոգեհանգստի կարգը մատուցում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

«40 օր անցավ այն օրից, ինչ հայտարարվեց զինադադար։ Այսօր մենք միասին սգո արարողություն ենք կատարում ի հիշատակ մեր սուրբ նահատակների։ Առ այսօր մեր երկնային սրբերի բանակն ավելացավ 5000 նահատակներով։ Նրանք գիտակացաբար գնացին դեպի մահ, մահով ապահովելով հավերժություն։

Պետք է ավելի զորանանք։ Մեր ազգն ունակ է դա անել։ Հավատում եմ։ Պետք է կարողանանք իմաստուն որոշումներ կայացնենք։ Չլինենք սև ու սպիտակ, այլ միասնական, համազգային ուժերով կարողանանք հաղթել։ Մեր ճակատագիրը չպետք է թողնենք ուրիշներին»,- ասաց Պարգև Սրբազանը։