Ինչպե՞ս պարտությունը վերածել հաղթանակի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են Հայ-ռուսական համալսարանի դոցենտ, «Քարահունջ» հայագիտական կենտրոնի համահիմնադիր Վաչագան Վահրադյանը և արևելագետ, պատմաբան, «Քարահունջ» հայագիտական կենտրոնի համահիմնադիր Զոհրաբ Մուղդուսյանը, որոնց հետո խոսեցինք պատերազմի պատճառների, հետևանքների, երկրում ստեղծված իրավիճակի մասին։

Հնարավո՞ր է արդյոք հետ բերել կորցրածը և շատ արագ պատրաստվել սպասվող պատերազմին, քանի որ ներկա իրավիճակը ընդամենը հրադադար է, որը թշնամին օգտագործում է վերակազմավորվելու համար։ Զոհրաբ Մուղդուսյանն ասաց, որ մեզ շատ արագ պետք է ձևավորել ռազմաքաղաքական իշխանություն, համալրել բանակը, պահեստային գնդեր ստեղծել, տնտեսությունը դնել ռազմական հենքի վրա՝ զարկ տալով ռազմարդյունաբերությանը։ Իսկ Հայաստանի վերջնական փրկությունը հնարավոր է ազգային իշխանությունների ձևավորմամբ։

Վաչագան Վահրադյանն էլ հիշեցրեց Քարվաճառի հռչակագրի մասին, որի շուրջ այս պահին միավորվում են ազգային ուժերը։

Մանրամասները՝ տեսանյութում