Սոցապնախարարությունից կացարան ստացած արցախցի փախստական ընտանիքներին ժամը 12։00-ին ավտոբուսներով բերելու են Հանրապետության հրապարակ. Mediaport

Mediaport-ը գրում է. «Արցախցի փախստական այն ընտանիքներին, ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հատկացվել են կացարաններ, ժամը 12։00-ին ավտոբուսներով բերելու են Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի երթին»։

Այդ ընտանիքներին զգուշացվել է նաև, որ երթին չմասնակցելու դեպքում մինչև օրվա ավարտն իրենք պետք է լքեն կացարանները:

 

Հենց նոր երկու միկրոավտոբուսով զինվորական համազգեստով մի խումբ անձիք բերվենցին Հանրապետության Հարապարակ: