Politik.am. Նախարար Փիլոյանը ԱԻՆ աշխատակիցներին ստիպում է մասնակցել Փաշինյանի սգո երթին

Politik.am-ը գրում է. «Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանը ամեն բան անում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իրենից գոհ մնա։ Փիլոյանը իր բոլոր ջանքերը ներդրել է, որպեսզի վաղը լավագույնս ներկայանա սգո երթին, որը պետք է դառնա Փաշինյանի աջակցման քաղաքական շոու։

Փիլոյանը երեկ ԱԻՆ բոլոր աշխատակիցներին հրահանգել է որպեսզի ներկայանան նախարարություն, որտեղ բոլորին հաշվառելուց հետո իջեցնելու են Հանրապետության հրապարակ։  ԱԻՆ մեր աղբյուրներն ասացին, որ իրենց այլ ելք չեն թողել»։