Թող Փաշինյանը երկուշաբթի օրը գա Սյունիք, կտեսնի, թե ոնց իրան կդիմավորենք. Գորիսի քաղաքապետ

«Հողերը տվեց վարչապետ կոչեցյալը, մեր արյան գնով պահած հողերը…Որոտանից 26 կմ ձգվող հողերը վերցրեց ու նվեր տվեց թուրքերին, Շուռնուխի կեսը տվեց, ամբողջ ճանապարհահատվածը տվեց: Ինք մենակ տալիս է…» , – ասում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ադրադառնալով Հայաստանի հարավային սահմաններին՝ մասնավորապես Գորիսում և հարակից գյուղերում տեղի ունեցող սահմանազատման անհասկանալի թեմային:

Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք ի՞նչ փաստաթղթի հիման վրա է տեղի ունենում տարածքների հանձնման պրոցեսը, Գորիսի գյուղապետը պատասխանում է՝ տեղյակ չէ, իրենք որևէ փաստաթուղթ չեն տեսել. «Զինվորը տեղում է, ասեմ ավելին՝ պատրաստ է կռիվ տալով պահի արյունով վաստակած իր հողը, բայց հրաման չեն տալիս: Հիմա պատկերացրեք, թե ինչ վիճակում է այստեղ ապրող ժողովուրդը…», – ասում է Առուշ Առուշանյանը:

Անդրադառնալով երկուշաբթի Փաշինյանի՝ Սյունիք կատարվելիք աշխատանքային այցին թեմային, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը պատասխանում է կարճ ու կտրուկ՝ թող գա Սյունիք ու կտեսնի, թե ոնց իրան կդիմավորենք…