ՌԴ ԱԴԾ տնօրենը և Ադրբեջանի նախագահը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ հայտարարության դրույթների կատարումը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության դրույթների կատարումը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է տարածաշրջանի ընթացիկ վիճակը, հակամարտության կարգավորումն ու եռակողմ հայտարարության դրույթների կատարումը: Զրուցակիցները նշել են, որ Ղարաբաղում իրավիճակը մնում է կայուն: Բացի այդ, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցության հարցերին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչև Բաքու այցը Բորտնիկովն ուրբաթ այցելել է նաև Երևան: