Ռուս խաղաղապահներն արցախցի դպրոցականների համար անվտանգության դասեր են անցկացրել

Ռուսաստանի խաղաղապահներն անվտանգության դասեր են անցկացրել Լեռնային Ղարաբաղում ՝ Ճարտար քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտների հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:

«Ասկերանի շրջանի Ճարտար քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների հետ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները դասեր են անցկացրել անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ», – ասվում է հաղորդագրությունում:

Ընդհանուր առմամբ, դասերին մասնակցել են միջին և ավագ դասարանների ավելի քան 80 աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ: Խաղաղապահները խոսել են պայթուցիկ նյութերի հայտնաբերման ժամանակ ձեռնարկվելիք գործողությունների, դրանց դասակարգման մասին, ինչպես նաև ցույց են տվել, թե ինչպես կարելի է ցուցաբերել առաջին բուժօգնություն:

Դպրոցականներին ցույց են տրվել Ռուսաստանի ռազմական անձնակազմի սարքավորումների նմուշներ՝ նախատեսված սակրավորին պայթյունի հետևանքով առաջացած վնասակար գործոններից պաշտպանելու համար, ականազերծող սարք «ԻՄՊ-Ս 2» և ոչ կոնտակտային սարքերի շարժական որոնիչ «ԻՆՎՈՒ-ԶՄ Կորշուն», որը հայտնաբերում է պայթուցիկ սարքերը՝ հիմնվելով էլեկտրոնային բաղադրիչների և շղթաների վրա: