Մենք հետ ենք բերելու այն, ինչ նվիրաբերվել է թշնամուն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ալմաստ» մշակութային կենտրոնի տնօրեն Աշուղ Ալմաստը։

Աշուղն իր խոսքում անդրադարձավ Արցախի կապիտուլյացիային՝ մտահոգություն հայտնելով, որ այսքանով մեր կորուստները չի սահմանափակվում, Փաշինյանը պատրաստվում է ՀՀ-ից որոշ տարածքներ զիջել թշնամուն։

Այսօր Կապանի կարևորագույն դիրքեր ու բնակավայրեր կհանձնվեն Ադրբեջանին, այսինքն՝ Հայաստանի մասնատման գործընթացը սկսվել է։

Աշուղ Ալմաստը նշեց, որ չնայած դժվարություններին՝ հայ ազգը չպիտի ընկճվի, պետք է ուժ հավաքի և կորցրածը վերադարձնի, եթե պետք լինի, կանայք էլ կլծվեն այդ սուրբ գործին: «Բայց մինչ այդ՝ գործող իշխանությունները պիտի հրաժարական տան, որ մենք կարողանանք մեզ մնացած մի թիզ հողն էլ պահպանել»,-ամփոփեց Աշուղը։

Մանրամասները՝ տեսանյութում