ՀՐԱՏԱՊ․Նոր օրենքը թույլ է տալիս ցանկացած պահի անսպասելի մտնել ցանկացած ձեռնարկատիրոջ կազմակերպություն, խուզարկել, առգրավել անհրաժեշտ նյութեր, համակարգիչներ, կրիչներ, գաղտնալսել տնտեսվարողների հեռախոսները

Նիկոլը տնտեսվարողներին ստորացնելու և խուզարկելու համար խայտառակ օրենք է բերում ԱԺ։

Գործելու է dawn raid-ի՝ «անսպասելի խուզարկության» մասին դրույթը։

Նիկոլն անցել է բռնապետական օրենքներով իր իշխանությունը պահելու հերթական ստորագույն քայլին։ Երեկ, կառավարության նիստի օրակարգում որպես չզեկուցվող և անհետաձգելի հրատապ ճանաչված՝ օրակարգի թիվ 58-րդ հարցով քննարկվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքը, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի անսպասելի մտնել ցանկացած ձեռնարկատիրոջ կազմակերպություն, խուզարկել, առգրավել անհրաժեշտ նյութեր, համակարգիչներ, կրիչներ, գաղտնալսել տնտեսվարողների հեռախոսները։

Ըստ ոլորտի մասնագետների, սա խայտառակ գործիք է դառնալու իշխանության ձեռքին՝ Նիկոլի հրաժարականը պահանջող բոլոր տնտեսվարողներին ճնշելու համար։

Աշխարհում ընդունված ՝ «dawn raid»-ը նիկոլաբռնապետության այս օրերին դառնալու է լուրջ մահակ տնտեսվարողների գլխին։

Ահա այսպիսի ողորմելի տեռորով Արցախը հանձնածն ու այսօր էլ Սյունիքի դիրքերը հանձնողը ուզում է պահել իր գոյություն չունեցող իշխանությունը։

Գնալու ես։ Ի՛նչ էլ անես, ի՛նչ օրենք էլ բերես, ինչքա՛ն մարդ էլ կալանավորես, ի՛նչ զազրելի շոուներ էլ սարքես, ֆեյքերիդ դիվիզիան թարմ գոմաղբով համալրես, միեւնույն է՝ գնալու ես։

Ու ես ամեն օր ավելի շատ չեմ նախանձում քո սպասվելիք ճակատագրին։

Դաժան տեսարան է լինելու։

Ահավոր դաժան։

Հարգելի տնտեսվարողներ, բարձրացրե՛ք բողոքի ձեր ձայնը այս խելահեղության դեմ։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից