Դատարանն արձանագրել է Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը

ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը «Մարտի 1-ի» գործով բավարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբանի կողմից ներկայացված բողոքը։

«Եվ մասնակի բեկանելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի 19.11.2020թ որոշումը՝ Արմեն Գևորգյանին այլ տեղանք մեկնելու թույլտվություն չտալու վերաբերյալ, արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանի որոշմամբ փաստացի խախտվել են Արմեն Գևորգյանի իրավունքները», – այս մաին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։