Հարց՝ ողջ հայ էլիտարիատին ու պրոլետարիատին. «ժողովրդի իշխանությունը» նպատա՞կ է, թե միջոց

Գերագույն գլխավոր ստահակը, պատճառաբանելով իր «մնացումը», միայն մեկ փաստարկ ունի – «ժողովրդի իշխանությունը» հանկարծ չտուժի։ Էդքան բան։ Չի ասում՝ ես պատասխանատու չեմ ազգային աղետի համար, որովհետև, իհարկե, պատասխանատու է։ Չի ասում՝ էսպես-էսպես կանենք՝ գոնե կկանգնեցնենք ազգային գահավիժումը, որովհետև չի կարող։ Չի ասում՝ էսպես-էսպես կանենք՝ գոնե մի քիչ հետ կբերենք կորցրածը, որովհետև չեն հավատա։

Տակը մնաց «ժողովրդի իշխանությունը»։

Հիմա հարց՝ ողջ հայ էլիտարիատին ու պրոլետարիատին. «ժողովրդի իշխանությունը» նպատա՞կ է, թե միջոց։

Եթե նպատակ է (ինչպես պնդում է գերագույն գլխավոր ստահակը), ապա դուք պիտի ազնիվ լինեք և համաձայն լինեք ամեն րոպե ձեր «տանը հյուրընկալել» սուր դանակով թուրքին, և խռխռացնելիս՝ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ԶԱՏՈ Հայաստանում «իշխանությունը պատկանում է ժողովրդին!!!», և ընդունեք, որ սուր դանակը գեղեցիկ սահում է ձեր պարանոցի շրջանում ԱՄԵՆԱՅՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՄԲ։

Եթե կողք ենք թողնում լիրիկան, հենց սա՛ է նշանակում ԶԱՏՈ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» թեզը։

Իսկ եթե «ժողովրդի իշխանությունը» սոսկ միջոց է, ավելի լավ ապրելու, ավելի երջանիկ դառնալու միջոց է, ապա ինքներդ գնահատեք – պիտանի միջոց է՞, թե ո՛չ։ Ո՞չ։ Բա այդ դեպքում ի՞նչ փաստարկով է մնում գերագույն ստահակը։ Ինչու՞ ես հանդուրժում նրա «մնացումը»։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից