Բաց պատասխաններ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովային

Օկուպացված Արցախում տեղի է ունենում այնպիսի մի բան, որը հնարավոր չէ բացատրել: Օրինակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով կովկասյան թաթարների կողմից հրադադարի ռեժիմի խախտումը Արցախի Հանրապետությունում, հայտարարել է, որ Ռուսաստանն իբր անում է հնարավոր ամեն ինչ՝ հակամարտության տարածաշրջանում երկարաժամկետ և տևական խաղաղություն հաստատելու համար: «Մենք ելնում ենք նրանից, որ հակամարտության կողմերը կենտրոնացած են նույն նպատակների վրա»,- նշել է նա:

Կներեք, Մարիա Վլադիմիրովնա. որտե՞ղ եք տեսել «երկարաժամկետ և տևական խաղաղություն», եթե Արցախի Հանրապետության տարածքի 70 %-ը օկուպացված է ֆաշիստների և Թուրքիայի կողմից: Ձեր անմիջական ղեկավար Սերգեյ Լավրովը, և ոչ միայն նա, Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հրապարակավ խոսել են, որ Թուրքիայից զինվորականների այսպես կոչված ռազմական «հենակետերը» Արցախում չեն լինելու, այլ այնտեղ, որտեղ իրենց տարածքում կորոշեն «Ապշերոնյան խանության» իշխանությունները: Բայց բանն այն է, որ Ակնա (Աղդամ) քաղաքը հենց Արցախն է, նույնիսկ եթե կովկասյան թաթարները բղավում են, որ դա «իրենց Աղդամն է»: Ստուգեք Արցախ-ԼՂՀ Սահմանադրությունը, եթե հանկարծ չեք հավատում մեզ… «Քաղցկեղը հետ է շարժվում» ձեր քաղաքականության շնորհիվ, Թուրքիան կանգնել է հենց Արցախում, իսկ այնտեղից… «Ձեռքը երկարելով» կարելի է հասնել Ռուսաստանի հետ կովկասյան թաթարների սահմանը. սպասեք ձեր հարավային սահմաններին թուրք ահաբեկիչների արշավանքներին, Դաղստանում, Չեչնիայում, հնարավոր է, որ թուրք ահաբեկիչներին ուղարկեն նաև Հյուսիսային Կովկասի այլ ինքնավար հանրապետություններ, նույնիսկ՝ Հարավային Օսիայի Հանրապետություն՝ Հարավային Օսիայի ռուսական ռազմաբազայի դեմ դիվերսիաներ իրականացնելու համար…

Բայց՝ շարունակենք. ենթադրենք, որ Հայաստանն ու Արցախը «կողմնորոշված ​​են դեպի նույն նպատակներին», ինչպես Դուք եք հայտարարել: Դե իսկ ի՞նչ կասեք կովկասյան թաթարների մասին: Անցած շաբաթ կովկասյան թաթարները գրոհներ են ձեռնարկել ԼՂՀ Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին Թահերի և Խծաբերդի ուղղությամբ, որոնք նոյեմբերի 9-ին Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ: Այնուհետև գրավել են Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը, որոնք նույնպես մնում էին հայերի հսկողության տակ: Դեկտեմբերի 16-ին ավելի վաղ ԼՂՀ նախագահ (առայժմ՝ նախագահ…) Արայիկ Հարությունյանը խոստովանել է, որ ԼՂՀ ՊԲ մի քանի տասնյակ հայ զինծառայողներ գերի են ընկել Խծաբերդ գյուղի մոտակայքում: Այնուհետև «մի քանի տասնյակը» վերածվել է ավելի քան 100 մարդու, ապա հաղորդել են, որ «գերի ընկած» 9 կամ 11 զինվորականների թաթարները գնդակահարել են: Հայտնի դարձավ նաև, որ շրջափակման մեջ գտնվող ավելի քան 30 հայ կամավորներին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ այնտեղից: Հայաստանում գրում էին, որ արդեն նույնիսկ հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը մեկնել է Ստեփանակերտ՝ հանդիպելու Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: Իսկ ավելի ուշ՝ դեկտեմբերի 16-ին, հանկարծ հաղորդվում է, որ «մի խումբ հայ զինծառայողներ դուրս են բերվում շրջափակումից Հին Թահեր և Խծաբերդ գյուղերի մոտակայքում», և որ «գործողությունն իրականացվել է ռուս խաղաղապահների ակտիվ գործողությունների շնորհիվ՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական մասնակցությամբ»… Այսպիսով, ի՞նչ է տեղի ունենում՝ որպես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ամրագրված Արցախի մնացորդներում:

Տիկին Զախարովա և ձեր բոլոր, առանց բացառության, վերադասներ, համաձայնեք, որ եթե Ռուսաստանը, այսինքն՝ ԼՂՀ-ում ձեր խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովը, իրականում «ամեն ինչ աներ հակամարտության տարածաշրջանում երկարաժամկետ և տևական խաղաղություն հաստատելու համար», ապա նշված հանցագործությունները (այդ թվում՝ ռազմական հանցագործություններ) ձեր սիրելի կովկասյան թաթարների կողմից պարզապես չպետք է լինեին: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ձեր նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, իսկ ռուս խաղաղապահները տեղակայվեին հակամարտության տարածաշրջանում: Նախատեսված էր ԼՂՀ շրջակա մի շարք շրջաններից հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույց:

Շուրջը, շրջակա շրջաններից՝ այլ ոչ թե ԼՂՀ ներսից: Մենք տեսնում և հասկանում ենք այս էական տարբերությունը: Իսկ դո՞ւք, տիկին Զախարովա: Ձեր ամբողջ Արտաքին գործերի նախարարությո՞ւնը,  ձեր նախագահ Պուտի՞նը: Ձեզանից ոչ ոք Մոսկվայում չի՞ տեսնում, որ Բաքուն բացարձակապես «ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ  ՉԷ նույն նպատակների համար»: Եվ դուք բացարձակապես «չեք տեսնում», որ թուրքական զորքերը գտնվում են Ակնայում (Աղդամ), ինչը նշանակում է հենց Արցախում, ու արդյո՞ք դա բացարձակապես այն չէ, ինչ դուք հայտարարել եք նոյեմբերի սկզբին: Մենք սովոր ենք այն փաստին, որ թուրքերը և կովկասյան թաթարները ստել են և ստում են: Ինչո՞ւ պետք է ստեր պաշտոնական Մոսկվան. ո՞ւմ որոշեցիք գայթակղել կամ խաբել: Մեզ՝ չի հաջողվի, մենք կարող ենք ամեն ինչ՝ մեկ հայացքով, ոնց որ «ձեռքի ափի վրա», այստեղ տեսնել: 

Սերգեյ Շաքարյանց