Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար նիստին

Այսօր ԱՊՀ ղեկավարները հեռավար կարգով կքննարկեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, ԱՊՀ շրջանակում համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր:

Հոր մահվան պատճառով ՀՀ վարչապետը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, մահացել է դեկտեմբերի 16-ին ՝ 80 տարեկան հասակում: Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր: