ՌԴ ԱԾ տնօրենը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Հայաստան. այս մասին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Նրան դիմավորել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ ՌԴ ԱԾ տնօրենը Հայաստան է կժամանի վարչապետ Փաշինյանի խնդրանքով: Փաշինյանի հետ հանդիպումից հետո նա կմեկնի Բաքու՝ հանդիպելու Ալիևին: Այցի նպատակը սահմանազատումների հետ կապված աշխատանքներն են: