Նիկոլը սկսեց Սյունիքի հանձնումը, վաղը Կապանի և 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին․ Նաիրա Զոհրաբյան

Վաղը Կապանի և 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին

Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունից հրահանգ է եղել Կապանի պաշտպանական դիրքերը Ադրբեջանին հանձնելու մասին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ահա այսպես։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հաստատել է, որ վաղը մինչև ժամը 17։00 պետք է թողնեն զբաղեցրած դիրքերը։

Վաղվանից Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի և հարակից 13 գյուղերի անվտանգությունը։ Ըստ համայնքապետի՝ դրանք են Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը և Կապան քաղաքը, որոնք բոլորը մտնում են Կապան համայնքի մեջ։ Ընդ որում՝ Կապան քաղաքի ոչ բնակելի հատվածի հեռավորությունը սահմանից կլինի 100 մետր, իսկ բնակելի հատվածից՝ 1 կմ։

Կապանի արժանապատիվ քաղաքապետն ու թասիբով սյունեցիները մինչեւ վերջ պայքարեցին հայրենիքի յուրաքանչյուր մետրի համար, որը վաղը 17.00-ին կզիջեն Նիկոլի հրահանգով։

Ես ատում եմ քեզ Նիկոլ, որ սպանեցիր մեր պետությունը։

Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»