Նիկոլն Ալիևին տալիս է և՛ մեր հայրենիքը, և՛ մեր տղաներին՝ որպես զոհ ու ռազմագերի (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյանն է

ՀՀ վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը, հպարտանում է, որ Հայաստանը պարտաճանչորեն կատարում է կապիտուլյացիոն համաձայնագրի բոլոր կետերը և շարունակում է Ալիևին զիջել մեր հողերը, զիջել հեկտարներով, զիջել ռազմավարական կարևորության դիրքերը։ Իսկ թշնամին բավականին հարմար դիրքավորվում է, որպեսզի հետո անցնի հարձակման։

Ստացվում է, որ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն համաձայնագիրը, իբրև թե հայտարարվեց հրադադար, բայց իրականում պատերազմը շարունակվում է։ Պարզապես, մի կողմը՝ Հայաստանն ամբողջությամբ ծնկած է, իսկ Ադրբեջանը պատերազմի օրենքներով շարունակում է առաջ գնալ՝ գրավելով նոր տարածքներ, գերեվարելով հայ զինվորներին:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։