Այն իրավաբանները, որոնք հարցեր ունեն պարոն գլխավոր դատախազին, կարող են միանալ

Հենց նոր իրավաբանական համայնքի ներկայացուցիչներով ինքնաբուխ ակցիա իրականացրեցիք ՀՀ Զինվորական դատախազության առջև՝ պահանջելով ՀՀ զինդատախազից իջնել և պատասխանել մեր հարցերին։ Իսկ հարցերը շատ են. ինչ է արվել, ինչու չի արվել այն, ինչը պետք է արվեր, երբ է արվելու այն, ինչը պետք է արվի։

Զինդատախազի օգնականը մեզ փոխանցեց, որ պարոն Հարությունյանը պատրաստ է ընդունել երեք գործընկերոջ։ Մենք քննարկեցինք և մերժեցինք առաջարկը, քանի որ հարցեր ունի Զինդատախազության առջև հավաքված շուրջ 40 իրավաբաններից ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ։

Մենք որոշեցինք նույն ձևաչափով պահանջել հանդիպում արդեն ՀՀ գլխավոր դատախազից։ Այսօր ժամը 16:00-ին հավաքվելու ենք ՀՀ գլխավոր դատախազության առջև։

Այն իրավաբանները, որոնք հարցեր ունեն պարոն գլխավոր դատախազին, կարող են միանալ։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից