Նիկոլ Փաշինյանը բավարարեց Ալիևի ևս մեկ պահանջ. վաղը մինչ 17.00 Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն. Aysor.am

Լուրը հաստատել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքները, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով»,- Aysor.am-ի հետ զրույցում հայտարարել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Հարցին՝ դա նախատեսվո՞ւմ էր ստորագրված եռակողմ հայտարարությունով, Փարսյանը պատասխանեց, որ դրանում որևէ խոսք Զանգելանի կամ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ չի տեսել:

«Մեր հարակից շրջանը Զանգելանի շրջանն է, Գորիսի հարակից շրջանը Կուբաթլուի շրջանն է: Այդ համաձայնագրի մեջ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների վրաբերյալ որև է բան չկա»:

Կապանի քաղաքապետը նաև ընդգծեց՝ բազմիցս ասել է, որ առանց իրենց՝ տեղական ինքնակառավարման մարմինների, ինքնուրույն որոշումներ չկայացնեն.

«Չարեցին: Ես սրանից էի վախենում, դրա համար էի էդքան բարձրաձայնում անվտանգության հարցը»:

Նա նշեց, որ Կապանում այս պահին լարված իրավիճակ է՝ քաղաքացիներն ակցիա են իրականացնում, և ավելացրեց՝ կարող ենք համարել, որ ինքն արդեն միացել է ցուցարարներին: