Գերիների հետագա փոխանակման հետ կապված աշխատանքները շարունակվում են. Տիգրան Ավինյան

Գերիների տվյալների ճշտման շարունակական աշխատանքներ են տարվում: Այս մասին Կառավարության հերթական նիստին ասաց նիստը վարող, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ վերջերս գերիներ են վերադարձվել:

«Գերիների հետագա փոխանակման քայլերի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները: Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Կարմիր խաչի ու ռուսական կողմի ներգրավվածությամբ»,-ասաց Ավինյանը:

Անդրադառնալով Խծաբերդին՝ նա տեղեկացրեց, որ Խծաբերդից գերեվարված անձանց տվյալները ճշտվում են, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է: «Այս հարցի շուրջ էլ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում, ակնկալում ենք հանգուցալուծում»,-ասաց Ավինյանը: