Ցավը հաղթահարելու ամենակարևոր պայմանը իրականության հետ առերեսվելն է (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը

44 օր տևած պատերազմը, որը մղվում էր ադրբեջանա-թուրքական ահաբեկիչների դեմ, հայ ժողովրդի համար հանգուցալուծվեց կորուստներով ու խորը վշտով։ Այս պատերազմում մենք ունեցանք ոչ միայն մարդկային և տարածքային անդառնալի կորուստներ, այլև արժանապատվության և հավատի։ Այդ չարաբաստիկ պատերազմից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց, կարծես, շատ հարցեր մնացել են անպատասխան, ինչն ավելի է խորացնում հայ ժողովրդի ցավն ու ցասումը։ Տեր Եսայի խոսքով՝ այդ ցավը հաղթահարելու համար պետք է առերեսվել առաջին հերթին իրականության հետ։ Այդ ճանապարհին շատ կարևոր է գիտակցումը, ինչը, ցավոք սրտի, պակասում է մեր հասարակության մեջ։

Անդրադառնալով պատերազմում կրած պարտությանը՝ Տեր Եսային ընդգծեց․

– Ես միանշանակ վստահ եմ, որ զինվորը չի պարտվել։ Այո, մենք պարտվեցինք, որովհետև եղավ դավաճանություն,- հավելեց Տեր հայրը:

Մանրամասները՝ տեսանյութում